Կառուցապատողնե՛ր, գրանվե՛ք վիրտուալ իրականության անվճար փորձարկման համար։
Անցեք ֆիզիկականից անդի մեր մշակած և օպտիմալացրած վիրտուալ իրականությունների միջոցով, որոնք վերասահմանում են իրականության և երևակայականի միջև ընկղման փորձը (immersion): Մեր VR-ները ընդմիշտ փոխում են օգտատիրոջ ընկալումները՝ ապահովելով պատվիրատուի նպատակներին համապատասխան ցանկալի արդյունքներ:
Մեր մշակած XR խաղերը խաղացողներին տեղափոխում են տպավորիչ ու հիացական աշխարհներ: Մենք ստեղծում ենք կինետիկ, ակտիվ խաղային մեխանիկաներ, որոնք պահանջում են մշտական ներգրավվածություն և ընդլայնում են զգայականի սահմանները:
Գրավեք ձեր լսարանին նոր տեխնոլոգիական ուժով՝ փոխարինելով հնացած պրեզենտացիաները ինտերակտիվ, VR փորձառությամբ, որը անջնջելի տպավորություն է թողնում: Մենք տրամադրում ենք շարունակական տեխնիկական սպասարկում՝ երաշխավորելով անթերի որակ:
Կենդանություն տվեք պատմությանը: Մենք ստեղծում ենք հին աշխարհի մանրակրկիտ, գիտականորեն ճշգրիտ վիրտուալ վերակազմություններ: Բացահայտեք անցյալը գիտական ճշտգրտությամբ:
Ընկղմվեք ձեր գաղափարների աշխարհը՝ մինչև դրանց իրականություն դառնալը: Մենք տրամադրում ենք հիպերռեալիստիկ տարածական վիզուալիզացիաներ, մեծածավալ ճարտարապետության և բարդ մեխանիկական ճարտարագիտության համար:
Նախագծում ենք իրականության և վիրտուալ իրականության միախառնման համար տեխնիկապես հագեցած ցուցասրահներ, որտեղ այցելուն կորցնում է իրականության զգացողությունը և լիարժեք ընկղմվում վիրտուալ աշխարհի՝ շոշափելի դարձած փորձառության մեջ:
Տրամադրում ենք խորհրդատվություն և որակի վերահսկման ամենաարդիական չափորոշիչների հիման վրա: Երաշխավորեք ձեր վիրտուալ համակարգերի օպտիմալ աշխատանքը, որպեսզի ձեր օգտատերերին մատուցեք պրեմիում, առանց խափանումների VR փորձառություն: